Իրադարձություններ Հայաստանում
Հայաստանի, Սփյուռքի և Արցախի բժշկական կազմակերպությունների պլենարի ամփոփում. 5imca.am
Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի ընթացքում կայացավ Հայաստանի, Սփյուռքի և Արցախի բժշկական կազմակերպությունների պլենար քննարկումը, որտեղ անդրադարձ կատարվեց Գլոբալ հայկական համայնքին բժշկական ծառայության մատուցման քսան տարիները, հայկական ակնաբուժության իրականացրած նախագծերի մասին և 21-րդ դարի առողջապահական ծրագրերի:
Պլենարի ավարտից հետո զրուցեցինք համանախագահ, Հայ օգնության ֆոնդի ներկայացուցիչ Համբարձում Սիմոնյանի հետ:
Հ. Սիմոնյանը, անդրադառնալով հանդիպմանը, նշեց, որ երկարաժամկետ ծրագրերի համատեքստում այս պլենարը ամենակարևորներից էր: Այնտեղ ներկա են գտնվել Հայկական միջազգային համագումարի, սփյուռքի, ինչպես նաև պետական և առողջապահական մարմինների ներկայացուցիչներ: Քննարկման էին դրված ո՛չ միայն նոր գաղափարներ, այլև երկարաժամկետ ծրագրեր, որոնք իրականացվում և նոր զարգացումներ են ստանում, ինչպես նաև մշակվում են նոր ռազմավարական ծրագրեր:
Արցախում իրականացված ծրագրերի վերաբերյալ խոսեցինք ակնաբույժ, 500 բուժաշխատողներից բաղկացած Հայ-ամերիկյան կազմակերպության (APO) նախագահ Լարի Նաջարյանի հետ:
Նա նշեց, որ Հայ–ամերիկյան առողջապահական կենտրոնը Նյու-Յորքից, Նյու Ջերզիից և Կոնեկտիկուտի տարածաշրջաններից ունեն մի քանի ծրագրեր Արցախում, ինչպես նաև՝ Հայաստանում: Այստեղ հանդիպում ենք մարդկանց, ովքեր օգնում են իրականացնել այդ ծրագրերը:
Նաջարյանը կարևորեց վերապատրաստված մասնագետների հետ հանդիպումը, քանի որ նրանք ո՛չ միայն համոզվեցին, որ մասնակիցները բավարարված են ծրագրից, այլև ականատեսը դարձան, որ վերջիններս իրենք էին վերապատրաստում այլ մասնագետների: Ըստ նրա, սա խոսում է ծրագրի հաջողվելու մասին և նրա, որ Արցախի մասնագետները կարողանում են նախաձեռնությունն իրենց ձեռքը վերցնել:
Նաջարյանը ամբողջացնելով խոսքն ասաց. «Այս ամբ ընթացքում Արցախում մենք անցկացրել ենք ավելի քան 240 բժիշկների համար հատուկ վերապատրաստման դասընթացներ: Դասընթացների ընթացքում նրանք սովորել են նաև օգտվել համացանցից, գտնել անհրաժեշտ գրականություն:
Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի ակնկալիքների մասին խոսեցինք Շուշիի հիվանդանոցի գործադիր տնօրեն, վիրաբույժ Վիգեն Խաչատրյանի հետ: Վ. Խաչատրյանը, խիստ կարևորելով համագումարի անցկացումը, նշեց, որ սա համախմբում է իրենց Հայաստանի և Սփյուռքի բժշկական համայնքների հետ, և ակնկալում է, ինչպես նախկինում՝ համագործակցություն բոլոր ոլորտներում:
Խոսելով արդեն իրականացված ծրագրերից, հատուկ կարևորությամբ առանձնացրեց փորձի փոխանակման ծրագրերը:
Կարդացեք նաև
Առողջապահության նախարարությունը հայտարարում է մրցույթ կլինիկական փորձարկումների էթիկայի հանձնաժողովի անդամ ընտրվելու համար...
«Էնդոկրինոլոգիան լաբորատոր ախտորոշման պրիզմայով» միջազգային գիտագործնական կոնֆերանս-ցուցահանդեսի համանախագահներն էին ԵՊԲՀ կլինիկական լաբորատոր ախտորոշման...
Մայիսի 25-ին «Մարգարյան ծննդատուն» ՄՄԱՊԳՀԿ-ն կազմակերպել էր միջազգային գիտաժողով՝ «Կեսարյան հատման արդի հիմնախնդիրները» թեմայով...
Շարունակական մասնագիտական զարգացմանը նպաստելու մեր առաքելությանը համահունչ, ինչպես նաև Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) աջակցությամբ...
Մայիսի 17-30-ը «Արմենիա» ՀԲԿ-ում, բաց դռների օրվա կապակցությամբ, անվճար խորհրդատվություն և, անհրաժեշտության դեպքում, նորագույն SIEMENS անգիոգրաֆիկ...
«Էրեբունի» բժշկական կենտրոնի ալերգոլոգիական ծառայության ղեկավար, Երևանի գլխավոր ալերգաբան, Հայաստանի ալերգոլոգների և իմունոլոգների ասոցիացիայի նախագահ...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը մայիսի 21-ին հյուրընկալեց Մասնագիտական կրթության և ուսուցման որակի ապահովման...
2024 թ. մայիսի 7-8-ը «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում կայացավ «Կանխարգելիչ բժշկություն» միջազգային գիտաժողովը, որը կազմակերպվել էր...
2023 թվականից կրկնողաբար Երևանում (ԵՊԲՀ «Մանկաբարձության և գինեկոլոգիա»-ի թիվ 1 ամբիոն) տեղի կունենա «Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան»-ի կողմից կազմակերպվող...
Հարգելի գործընկերներ
Սիրով հրավիրում ենք մասնակցելու «Կանխարգելիչ բժշկություն» միջազգային մասնակցությամբ...
ՀՀ առողջապահության նախարարի «20» ապրիլ 2022թ․ NO1643-Ա հրամանով հաստատված (28 կրեդիտ)՝ Երևանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից կազմակերպվող․․․
Սիրելի բժիշկներ, բուժքույրեր, դեղագետներ
Հարվարդ և Ստենֆորդ համալսարանների կատարած հետազոտության համաձայն...
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYoTWSaC' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1403